3

Խաղացեք օնլայն նարդի Հայաստանում 2024 թվականին

Բացահայտեք նարդու անզուգական աշխարհը մեր առցանց կազինոյում և ընկղմվեք դասական խաղի մեջ, որը հայտնի է իր ռազմավարությամբ և ինտրիգային պահերով: Նարդի խաղն արտացոլում է մեկ դարի պատմությունը, ձեզ բերելով մտածված քայլեր և մարտահրավեր նետելով ձեզ պայքարելու հաղթանակի համար: Մեր կայքում դուք հնարավորություն կունենաք ավելին իմանալ նարդու հիմունքների մասին և տիրապետել հաղթող տեխնիկային, քանի որ ստորև մենք կանդրադառնանք այս հետաքրքիր խաղի հիմնական կողմերին:

Լավագույն նարդի խաղատները

    • Բոնուս +500% ավանդի վրա
    • 6 000+
    • 100% բոնուս մինչև 1 000 € + 400 FS
    • 4 000+
  1. Marathonbet Casino

    5/5
    Վերլուծություն
    • 500% բոնուս մինչև 1 000 € + 300 FS
    • 4 000+
  2. Ice Casino

    4.5/5
    Վերլուծություն
    • 120% մինչեւ 1 500 € + 270 FS
    • 4 000+
  3. Joy Casino

    4.5/5
    Վերլուծություն
    • 275% մինչեւ 3 950 € + 275 FS
    • 4 000+
    • 100% մինչեւ 400000 AMD
    • 550+
  4. 20bet Casino

    4/5
    Վերլուծություն
    • 100% բոնուս մինչև 520000 AMD
    • 4000+
  5. Jackpot City

    4/5
    Վերլուծություն
    • 100% մինչեւ 650000 AMD
    • 500+
  6. 22bet Casino

    4/5
    Վերլուծություն
    • 100% բոնուս մինչև 120000 AMD
    • 3000+
    • 100% մինչեւ 1 BTC
    • 5000+

Նարդին երկու խաղացողի մրցախաղ, մարդկությանը հայտնի հնագույն սեղանի խաղերից մեկը։ Ըստ Իրանում (Պարսկաստան) կատարված հնէաբանական հայտնագործությունների, նարդու պատմությունը սկիզբ է առնում մոտավորապես 5000 տարի առաջ։

Հայկական նարդին խաղում են երկու խաղացողով, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու տարբեր գույների տասնհինգ խաղաքար, որոնք ըստ երկու զառերի ցույց տված թվերի պետք է շարժել 24 բաժին պարունակող ուղղանկյունաձև խաղատախտակի վրա։ Հաղթում է այն խաղացողը, որն առաջինն է բոլոր 15 խաղաքարերը հանում խաղատախտակից։ Նարդին ընդգրկում է թե՛ ռազմավարական հմտություններ և թե՛ բախտ (կախված զառերից)։

Ընդամենը մեկ խաղ խաղալու դեպքում խաղացողի հաղթելու հավանականությունն ավելի շատ կախված է զառերից, մինչդեռ, հաճախ խաղալու դեպքում խաղացողը կարող է փորձ կուտակել և հասնել ավելի լավ արդյունքի, ինչ որ կերպ պոկերի նման։ Զառերի յուրաքանչյուր նետումից հետո խաղացողները պետք է բազմաթիվ տարբերակներից ընտրեն մեկը և շարժեն խաղաքարերն իրենց ուզած ձևով՝ կանխատեսելով հակառակորդի հնարավոր հակահարվածները։

Զառերի ցույց տված զույգ թվերը՝ 2x2, 4x4 և այլն, խաղացողին հնարավորություն է տալիս կրկնապատկել քայլերի թիվը։ Ինչպես շախմատը, նարդին ևս մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրվել է համակարգչային գիտնականների կողմից։ Այս ուսումնասիրության շնորհիվ ստեղծվել են նարդի խաղալու առցանց ծրագրեր, որոնք ի վիճակի են հաղթել համաշխարհային կարգի խաղացողների։

Առցանց նարդի տեսակները

Նարդու տեսակները բազմազան են։ Եվ եթե որոշել եք սովորել Նարդի խաղալ, ապա ճիշտ կլինի գոնե հպանցիկ ծանոթանալ այդ բազմազանության գոնե մի մասին։

Որոշ տեսակներ հատուկ են միայն սպեցիֆիկ վայրերին և աչքի են ընկնում ավել կամ պակաս ռազմավարություններով: Տարբերությունները կարող են լինել նաև այն մասին, թե ինչպես է սկսվում խաղը, շարժման որոշակի կանոններ կամ զառերի յուրահատուկ արժեքներ: Որոշ դեպքերում տարբեր է անգամ այն, թե ինչպես են խաղաքարերը տեղադրվում և շարժվում։ Այսպիսով, Նարդու տարատեսակները կարող են միանգամայն տարբերվել ստանդարտ խաղից: Այժմ եկեք ուսումնասիրենք մի քանիսը։

    Ավանդական նարդի

    Ավանդական նարդիի տեսակ է կարճ նարդին։ Խաղում են հատուկ տախտակի վրա, որն ունի նշանակետեր հանդիսացող քսանչորս անկյունակ։

    Խաղատախտակի յուրաքանչյուր կողմ բաղկացած է տասներկու պայտաձև բաժիններից։ Ընդհանուր խաղատախտակը բաղկացած է 24 բաժիններից։ Խաղի մեկնարկին յուրաքանչյուր խաղացող ունենում է 15 խաղաքար, որոնք դասավորված են հետևյալ կերպ՝ 2-ական խաղաքար հակառակորդի 24-րդ բաժնում, 5-ական սեփական դաշտի 6-րդ բաժնում, 5-ական՝ 13-րդ և 3-ական՝ 8-րդ բաժնում։ Խաղացողներն իրենց խաղաքարերը շարժում են հակառակ ուղղություններով՝ 24-րդ բաժնից դեպի առաջինը։ Խաղադաշտի 1-6 բաժինները կոչվում են ներքին (ներսի կամ տան) դաշտ, 7-12 բաժինները՝ արտաքին կամ դրսի դաշտ։

    Հիպերգամոն

    Հիպերգամոնը սկսվում է միայն 3 խաղաքարով 15-ի փոխարեն։ Դրանք դրվում են 24-րդ, 23-րդ և 22-րդ անկյուններում: Ի տարբերություն ստանդարտ Նարդու, հմուտ խաղացողները կարող են ավելի արագ առավելություն ստանալ Հիպերգամոնում:

    Նաքգամոն

    Նաքգամոնը ունի չորս խաղաքար մեկնարկային դիրքում՝ հինգի փոխարեն և ևս երկուսը հակառակորդի 23-րդ դաշտում են։

    Շուետ

    Նարդի շուետը նարդիի տարբերակ է երեք և ավելի խաղացողների համար: Այսօր համացանցը թույլ է տալիս նարդիի այս ձևը խաղալ տարբեր երկրներում և տարբեր հարթակներում: Շուետը արագ տեմպերով խաղ է, որը ներառում է կրկնապատկվող խորանարդի հաճախակի օգտագործումը, հնարավոր քայլերի քննարկումն ու վիճարկումը և խաղացողների միջև փոխադարձ մրցակցությունը:

    Նարդի տարբերակներ օնլայն

    Եվ իհարհե օնլայն նարդին, որն այսօր կարելի է ասել հավասարապես սիրված է նարդիի սիրահարների համար։ Առցանց կազինոներն առաջարկում են նարդիի երկար և կարճ տարբերակների մեծ տեսականի։ Երկար ու կարճ նարդին դասական տեսակներն են։ Կարճը - հիմնական միջազգային խաղաձևն է- իսկ երկարը - ռուսական նարդին է:

Առցանց նարդի խաղի կանոնները

Նարդի խաղի նպատակն է բոլոր խաղաքարերը տեղափոխել սեփական «տան դաշտ» ավելի շուտ, քան հակառակորդը։ Հակառակորդը մրցակցի համար կարող է զանազան խոչնդոտներ ստեղծել՝ արգելափակել խաղադաշտի բաժինները, դանդաղեցնելով մրցակցի խաղաքարերի շարժը, կամ հարվածել՝ «խփել», որի դեպքում մրցակիցը ստիպված է լինում խաղը սկսել սկզբից՝ սեփական «տուն-դաշտի» դիմացի դաշտից։

Խաղի համար սահմանված ժամանակը կարճ է և խաղացողները ձգտում են կատարել նախօրոք համապատասխանեցված խաղաքայլեր, աշխատելով բոլոր խաղաքարերը առաջինը հասցնել սեփական դաշտ։ Խաղը հաղթում է առաջինը բոլոր խաղաքարերը դաշտից հանած խաղացողը։ Նարդիի կանոնները ուսումնասիրելուց հետո, եկեք հասկանանք թե ինչ մարտավարություններ կարող եք օգտագործել։

Հաղթելու մարտավարություն

Խաղալ նարդի կարող եք հաստատուն մեկնարկային քայլերով, թեև դրանք շատ տարբեր չեն։ Մեկնարկային տարբերակները կախված են զառերի արտահայտված թվերից, իսկ դրանք անսահմանափակ են։ Վերջերս կատարված համակարգչային վերլուծությունները ավելի մեծ պատկերացում են տալիս մեկնարկային քայլերի հնարավորություններին։ Մեկնարկից հետո խաղացողները հաճախ են վստահում մի քանի հիմնական հաստատուն ռազմավարությունների և որոշ քայլերի համատեղելով, մյուսները՝ շրջանները փորձում են իրենց օգտին դարձնել։ Ստորև ներկայացված է դիագրամ, որը ցույց է տալիս, թե ինչպես պետք է խաղացողները քայլեն՝ կախված ընտրված կողմից:

Հաղթելու հիմնական ռազմավարություններ

Զառի արտահայտած ամենաբարձր թիվը 6-ն է ։ Ռազմավարական քայլերը կարող են բխել դրանից։ Ամենաուղղակի ռազմավարությունը խփվելուց, արգելափակվելուց և խաղը նորից հակառակորդի տան դաշտից սկսելուց խուսափելն է։ Կտրուկ ռազմավարությունը խաղաքարերը որքան հնարավոր է արագ սեփական տան դաշտ տեղափոխելն է և այն խաղացողի համար, որն առաջ է անցնում մրցակցից, հաջողությունն արդեն ապահովված է։

Եթե այս ռազմավարությունը չի հաջողվում, խաղացողը կարող է ընտրել հակառակորդի դաշտի նկատմամբ վերահսկողության տակտիկան և փորձել խփել հակառակորդի խաղաքարերը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը, միևնույն ժամանակ զառերի խոշոր զույգ միավորներից օգտվելով առաջ տանել սեփական խաղաքարերը։

Պատնեշային ռազմավարությունը որքան հնարավոր է շատ անկյունակներ երկու և ավելի խաղաքարերով զբաղեցնելն է։ Այս դեպքում հակառակորդի խաղաքարերը հայտնվում են մրցակցի խաղաքարերի պատնեշի հետևում, քանի որ ըստ կարճ նարդու կանոնների երկու և ավելի խաղաքարերով զբաղված անկյունակները կամ պետք է շրջանցել, կամ սպասել, մինչև դրանք կբացվեն։

Արագ և հաջող արգելափակման արդյունքում խաղացողը կարող է կանխել հակառակորդի խաղաքարերի դուրս գալը սեփական դաշտի 24-րդ անկյունակից, իսկ հակառակորդի առաջխաղացումը դանդաղեցնելը բերում է սեփական խաղաքարերի արագ կուտակման և դուրս բերման։

Նարդի խաղալու համար կարող եք նաև հակառակորդի դաշտում անկյունակներ զբաղեցնելու և հակառակորդի խաղը վերահսկելու ռազմավարությունն օգտագործել։ Այս ռազմավարությունը կոչվում է խարսխային և դրան դիմում են հատկապես այն դեպքում, երբ հակառակորդի առավելությունը զգալիորեն մեծ է: Այս դեպքում խաղացողը փորձում է խփել հակառակորդի խաղաքարերը՝ օգտվելով վերջինիս խաղաքարերը տանդաշտ բերելու խաղաքայլերից։ Խարսխային ռազմավարությանը դիմելը խաղի սկզբում սովորաբար անհաջող տակտիկա է, դրան դիմում են միմիայն ծայրահեղ դեպքում։

Կրկնախաղի ռազմավարությունը ենթադրում է խաղաքարերի այնպիսի դասավորություն, որ հակառակորդը ստիպված լինի շարունակ նույն զառին սպասել իր խաղաքարերը առաջ տանելու համար։

Բազմակի քայլերի ռազմավարությունը ենթադրում է խաղաքարերը սեփական դաշտում որքան հնարավոր է շատ անկյունակներում դասավորելը, որպեսզի խաղի վերջին փուլում օգտագործվի զառի արտահայտած բոլոր հնարավոր միավորներով խաղաքարերը խաղից դուրս բերելը։ Այս տակտիկան հատկապես հաջող է խաղի վերջին փուլում։ Նարդու բոլոր փուլերում, հաղթանակի հասնելու համար կարևոր է խաղացողների բանավոր հաշվելու ընդունակությունը։

Ընդհանուր սխալներ, որոնցից պետք է խուսափել

1975 թվականին Էմեթ Քիլերը և Ջոել Սպենսերը վերանայեցին նարդու իդեալական տարբերակի մեջ կրկնակի խաղաքայլի կիրառելու հարցը։ Նրանց իդեալականացված տարբերակում հաղթելու հավանականությունը ժամանակի ընթացքում պատահականորեն տարբերվում է ըստ Բրոունյան շարժման սկզբունքի։ Նրանք ցույց տվեցին, որ կրկնախաղ առաջարկելու օպտիմալ ժամանակը հաղթելու հավանականությունը 80%-ի հասնելու դեպքում է և ճիշտ կլինի ընդունել կրկնախաղը, եթե հաղթելու հավանականությունը առնվազն 20% է։

Արդյո՞ք օրինական է Հայաստանում նարդի խաղալը

Հայաստանում խաղատները անցնում են օրինականացման, կառավարման և վերահսկման գործընթացներ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության բացառիկ իրավունքն է։ Առցանց կազինո խաղերն ընդունված են Հայաստանում, այդ թվում են՝

  • պոկեր
  • ռուլետկա (դասական, ամերիկյան, ֆրանսիական, եվրոպական)
  • սպորտային խաղադրույքներ
  • սլոթեր
  • ավիատոր
  • վթարի խաղեր
  • կենո
  • դոմինո
  • Բազար Բլոտ
  • նարդի
  • Եզրակացություն

    Նարդին չափազանց գրավիչ և կլանող կազինո խաղ է, որը համատեղում է հմտությունը, մարտավարությունը և, անշուշտ, բախտը: Սերտելով Նարդու հիմնական կանոններ սկսնակների համար, որոնք ներկայացրել ենք այս ուղեցույցում՝ դուք կկարողանք սկսել ձեր ուղին նարդու աշխարհում: Փորձ ձեռք բերելուն պես, կբացահայտեք նաև խաղի՝ նարդիի ռազմավարություններն ու նրբությունները, որոնք այս խաղը դարձնում են մշտապես դասական:

    Հաճախ Տրվող Հարցեր

    Նարդի, դեռևս մանկության տարիներից մեզ շատ ծանոթ անուն, որին մենք բոլորս ականատես ենք դարձել, թե ինրպես են հայրիկներն ու պապիկները, հարևաններն ու անծանոթները պատշգամբներում և իհարկե՝ բակի զրուցարաններում նարդի «գցում»։ Նույն խաղն այսօր հասանելի է նաև առցանց կազինոներում, արդեն բազմազան տեսակներով և հետաքրքիր ռազմավարություններով։

    Միացեք փորձնական խաղին՝ առցանց կազինոներում այն միշտ անվճար է, նույնիսկ առանց գրանցման: Հավաքելով փորձ կարող եք արդեն անցնել իրական գումարով խաղին և օգտագործելով մեր առաջարկած ռազմավարությունները գրանցել հաղթանակներ։

    Հայտնի են օնլայն նարդիի բազում տեսակներ՝ Հիպերգամոն, Նաքգամոն, Ռուսական նարդի, որը նաև հայտնի է ինչպես երկար նարդի։ Գյուլ Բարան-ը և Թափան-ը տեսակներ են տարածված հիմնականում հարավ-արևելյան Եվրոպայում և Թուրքիայում: Քոան Կին-ը հին չինական խաղ է, որը նման է Նարդուն: Պլակոտոն, Ֆեվգան և Պոռտեսը Նարդու հունական տեսակներ են, որոնք միասին հայտնի են որպես Թավլի:

    Պատնեշային ռազմավարությունը գրեթե ամենատարածվածն է։ Խաղում որքան հնարավոր է շատ անկյունակներ երկու և ավելի խաղաքարերով զբաղեցնելն է։ Այս դեպքում հակառակորդի խաղաքարերը հայտնվում են մրցակցի խաղաքարերի պատնեշի հետևում, քանի որ ըստ կարճ նարդու կանոնների երկու և ավելի խաղաքարերով զբաղված անկյունակները կամ պետք է շրջանցել, կամ սպասել, մինչև դրանք կբացվեն։